▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ցուցարարի և ռուս լրագրողի գիշերային ուշագրավ զրույցը

 

Lragir.am-ը ներկայացրել է Գևորգ անունով հայ ցուցարարաի և Ռուսական առաջին ալիքի լրագրողի զրույցը, որի բովանդակությունը կարող եք կարդալ ստորև.

«Դուք ինքներդ Ռուսաստանում եք ապրում, գիտեք, որ այնտեղ էլ կան հակառուսական տրամադրություններ: Նույնը Հայաստանում է, սակայն մի քանի անգամ շատ: Մարդիկ շատ վատ են ապրում եւ բառի բուն իմաստով ատում են կառավարությունը, ուղղակի ուժ չկա նրա դեմ պայքարելու, քանի որ նրանք ավելի ուժեղ են: Նույնը ոստիկանության հետ. եթե հազար մարդ է հավաքվում, նրանք երկու հազարն են կուտակում:

Օրինական ճանապարհով ոչինչ հնարավոր չէ անել, եւ դուք դա շատ լավ գիտեք, եւ Հայաստանում գիտեն, եւ ամբողջ ԽՍՀՄ տարածքում գիտեն: Օրենքը չի գործում: Հիմա դուք դա ինքներդ եք տեսնում: Մարդիկ, ովքեր գտնվում են այս գնդի փակ տարածքում, մեր եղբայրներն են, ովքեր պայքարել են Ղարաբաղում:

Կոպիտ ասած, իբր նրանք են պատանդ վերցրել, սակայն նրանց են պատանդ վերցրել: Մենք պարզապես նրանց պաշտպանել ենք ուզում, ուզում ենք նրանց համար սնունդ ուղարկել, սակայն մեզ դա արգելում են, քանի որ նրանց դա ձեռնտու չէ: Եվ ես համոզված եմ, որ հետո այնպես է ներկայացվելու, իբր մենք ենք սադրիչներ: Այստեղ հիմարներ չկան: Ես եկել եմ այստեղ, որպեսզի պաշտպանեմ իմ իրավունքները:

Ժողովրդին ուղղակի ստիպելով պահում են երկրում: Մարդկանց 10-20 տոկոսն է ապրում, իսկ մնացածները քաղցած են, դրա համար էլ գալիս են ձեր մոտ՝ Ռուսաստան: Մենք կարծես պատանդներ լինենք մեր երկրում: Մարդիկ, ովքեր Ռուսաստան են գալիս շինարարության ոլորտում աշխատելու, այստեղ կարող են գիտական աշխատանքով զբաղվել: Նրանք ուղեղ ունեն, սակայն ստիպված են դա անում: Իսկ ինչո՞ւ ոչ ոք կառավարությունից չի խոսում: Դուք այսպիսի անօրինականության տեսե՞լ եք: Իսկ այս ամենը ցուցադրելո՞ւ եք ձեր հեռուստատեսությամբ:Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ Ռուսաստանի առաջին ալիքով չեք ցուցադրելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее