ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով , հիշեցնենք, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ այն մակագրելով հետևյալ կերպ. «Ծնունդդ շնորհավոր, տղես»:
Արթուր Գևորգյանն ու Վլադիմիր Գասպարյանի դուստրն՝ Աննան, մինչ այս մեծացնում էին իրենց երկու դստերը:
Արթուր Գևորգյանն Արցախյան պատերազմի զոհված հերոսներից մեկի՝ Մարտական խաչ շքանշանի ասպետ Սամվել Գևորգյանի որդին է, ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահը, իսկ երիտասարդ տարիներին ներկայացրել է մեր երկիրն Ատլանտայում կայացած ամառային Օլիմպիական խաղերում։