▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնողները տարիներ շարունակ բռնաբարել են իրենց որդեգրած տղային

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-երը՝ 23-ամյա Դենիս Ֆլինը, ում 9 տարեկան հասակում Ռուսաստանից որդեգրել և տեղափոխել են ԱՄՆ, մինչև 19 տարեկան սեքսուալ բռնության է ենթարկվել իր խորթ հոր կողմից, իսկ երբ նա դարձել է 15 տարեկան, խորթ հորը միացել է նաև Դենիսի 44-ամյա խորթ մայրը:

Այսօր, երբ երիտասարդին վերջապես հաջողվել է դատական հայց ներկայացնել իր խորթ ծնողների դեմ, Դենիսը խոստովանում է, որ այս տարիների ընթացքում նա վախեցել է իր հետ կատարվածի մասին հայտնել ոստիկաններին կամ սոցիալական աշխատողներին:

«Հենց սկզբից էլ հասկանում էի, որ այսպես չպետք է լինի, բայց միևնույն ժամանակ վախ էի ապրում, որ ինձ նորից կուղարկեն մանկատուն»,- լրագրողների հետ զրույցում պատմել է Դենիս Ֆլինը:

Նշենք, որ այս ամենի մասին Դենիսն առաջին անգամ պատմել է իր հոգեբանին 2012թ., իսկ նա էլ իր հերթին ոստիկանության է դիմել: Սակայն այն ժամանակ Ֆլինը խուսափել է դատավարությունից, ու գործը փակվել է, որից հետո՝ 2015թ-ին., Դենիսն արդեն ինքն է դիմել իրավապահ մարմիններին:

Տեղեկացնենք, որ այս պահին տղայի խորթ ծնողները գտնվում են Կալիֆորնիայի Սանտա-Կլարա շրջանի բանտերից մեկում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее