▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

CNN-ը կես ժամ շարունակ պոռնոգրաֆիկ տեսանյութ է ցուցադրել

CNN-ի եթերում ցուցադրված պոռնոգրաֆիկ տեսանյութը բողոքի ալիք է բարձրացրել սոցիալական ցանցերում։

Sputnik. CNN հեռուստաընկերությունն իր եթերում կես ժամ շարունակ պոռնոգրաֆիկ տեսանյութ է ցուցադրել։ Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

Նախատեսված էր, որ այդ ժամին CNN-ով պետք է ցուցադրվեր հայտնի լրագրող Էնթոնի Բորդենի` ճամփորդությունների մասին հաղորդումը, բայց տեղի RCN կաբելային պրովայդերի սխալի պատճառով եթերում պոռնոգրաֆիկ տեսանյութ է հայտնվել։

Բոստոնի բնակիչների բողոք են հնչեցրել սոցիալական ցանցերում, որից հետո CNN-ը ժամանակավորապես անջատել են։ RCN-ի ներկայացուցիչները ներողություն են խնդրել և նշել, որ թյուրիմացություն է տեղի ունեցել։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Порно на канале CNN

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее