▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չներես Էրդողանին, պարոն Պուտին... Ինչ են մտածում շարքային թուրքերը

Ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումից հետո ռուսական aif.ru կայքը փորձել է պարզել, թե ինչպես են այդ ամենին արձագանքել Թուրքիայի շարքային քաղաքացիները:

Ըստ կայքի` իրենց զրուցակիցների մեծ մասը նշել է, որ ուրախ է, որ ռուս-թուրքական հարաբերությունները կրկին բարելավվելու են, քանի որ այդ ամենից առաջին հերթին տուժում էին Թուրքիայի տնտեսությունը և զբոսաշրջությունը:

Թուրք ուսանողուհիներից մեկը կարծիք է հայտնել, որ Էրդողանն ինչ-որ քայլ անելուց առաջ ոչ մեկին չի հարցնում, և այդ ամենի պատճառով տուժում է թուրք ժողովուրդը:

Մեկ այլ կարծիքի համաձայն` Էրդողանը ներողություն է խնդրել այն բանի համար, որ ՆԱՏՕ-Ն միայնակ է թողել Էրդողանին, և նա դեմ առ դեմ հանդիպել է իր թույլ տված  սխալներին:

Ամենահետաքրքիր տեսակետը հնչեցրել էր մի թուրք տղամարդ` ասելով հետևյալը.

«Նախագահ Պուտին, զգույշ եղեք Էրդողանի հետ: Նա կանաչ օձ է կանաչ թփի տակ: Էրդողանը արդեն երկար ժամանակ է, ինչ լրտես է»:

«Չներես նրան, պարոն Պուտին»,-ասել է թուրք զրուցակիցներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее