▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմեռ պապի նվերը Փաշինյանին, Քոչարյանին և Սարգսյանին․ Սերգեյ Դանիելյանի հումորային վարկածը

«Ազատություն» ռադիոկայանի հետ կատակ-զրույցում Ձմեռ պապիկի ամանորյա նվերների իր վարկածն է ներկայացրել դերասան Սերգեյ Դանիելյանը:

Հարցին, թե Ձմեռ պապը Նիկոլ Փաշինյանին ի՞նչ է բերել, դերասանն ասել է՝ հաստատ բերել է ուրիշներին լսելու ունակություն:

«Սերժ Սարգսյանին Ձմեռ պապիկը ի՞նչ պիտի բերի: Ուրի՜շ կայֆեր ա բերել, ահավոր թանկ բան է»,- կատակել է դերասանը:
     Իսկ այ, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին ոչինչ պետք չէ բերել, նա ամեն ինչ ունի, բոլորը նրան ծափ ոն տալիս:
     Ռոբերտ Քոչարյանին քրեակատարողական հիմնարկ Ձմեռ պապը չի այցելել, որովհետև Ձմեռ պապը «չար բալիկներին» չի այցելում: Ռ. Քոչարյանը բավականին չար բաներ է արել, ուստի նրա նմաններին չեն այցելում: Ըստ դերասանի՝ բոլոր օդիոզ գործիչներից ամենամեծ համակրանք առաջացնողը Սամվել Ալեքսանյանն է:
     «Եթե օլիգարխին զանգում-ասում են՝ այսքան փող պիտի տաս, նա քանի՞ գլխանի է, որ ասեր՝ չէ, հիմա այդ ռիսկերից մարդը ազատվել է, գործարաններ է բացել, սիթիներ ունի: Նա ավելի նախընտրելի է, քան Գագիկ Ծառուկյանը, որ ամեն անգամ ուզում է մտնել քաղաքականություն, խնդալդ գալիս է»,- ասել է դերասանը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее