Չմեկնաբանես խոսակցությունս՝ ֆուտբոլային մեկնաբան չես․․․Արթուր Խաչատրյանը գոռաց Անդրանիկ Քոչարյանի վրա
«Իշխանությունները երկու մեգասուտ են բստրել և հրամցնում են»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը․ «Համար մեկ սուտը՝ այն, ինչ տեղի է ունենում, դրսից ֆինանսավորված է։ Իրենց նշանակած գլխավոր դատախազին ասում ես՝ դրսից ֆինանսավորման որևէ փաստ կա՞, ասում է՝ չկա, ՔԿ նախագահի տեղակալն ասում է՝ չկա, անվտանգության մարմինները ձեն-ձուն չեն հանում։ |
***
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօրվա նիստի մեկնարկին անդրադարձավ ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած արտահերթ նիստի՝ ՔՊ-ի կողմից տապալմանը․ «ԱԺ քաղաքական մեծամասնությունը տապալում է իր սահմանադրական պարտականությունները»,- ասաց նա՝ նշելով, որ եթե քաղաքական մեծամասնությունը հրաժարվում է մասնակցել արտահերթ նիստին, ապա ինքնաբերաբար այն տապալում է՝ քվորում չապահովելով։ «ԱԺ նախագահը ոչ թե ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, այլ քաղաքական թիմի նպատակադրումը։ Ուղղակի քաղաքական մեծամասնությունը փախնում է կարևոր հարցի քննարկումից»,- հավելեց նա։ |