▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Չկապած» ամրագոտին «տեսած» ոստիկանն ազատվել է աշխատանքից

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ քաղաքացի Մեսրոպ Մինասյանը ներկայացրել է տեսանյութ, որում ինքը մեքենան վարել է` ամրագոտին կապած, սակայն ոստիկանը նրան տուգանել է հենց  մեքենան առանց ամրագոտի կապելու համար: Քաղաքացին տեսանյութին կից գրել էր հետևյալը. «Տեսեք ժողովուրդ, տեսեք թե ինչու եմ ես այդքան ջղայնությամբ լցված ՃՈ որոշ ոստիկանների նկատմամբ. նրանք խաբում են ինձ, ձեզ, բոլորիս... ու միշտ... Ես այսպես եմ վարվել ու վարվելու բոլոր նրանց հետ, ով փորձում է իմ աշխատած փողը պոկի, խլի ինձանից. ով մոռանում է իր առաքելությունների մասին... հերիք չի բոլորին զրպարտեք... Ներկայացավ Կապիտան Գասպարյան, հետո պարզվեց, որ վկայականի ու ակտի վրա գրված է Գալստյան... հեռախոսն էլ պահել, նկարում էր...»:

Հավելենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, արձագանքելով այս ամենին, նշել է հետևյալը.  «Այս առիթով տեղեկացնեմ, որ ՀՀ ոստիկանության պետի հրամանով` ճանապարհային այս ոստիկանները ազատվել են զբաղեցրած պաշտոնից, իսկ վարչական իրավախախտման գործով կայացված որոշումը կբեկանվի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее