Panorama.am-ը գրում է.
Բուխարեստում կայացած ռումինական Cinepolitica միջազգային 5-րդ փառատոնի մրցույթային ֆիլմերի ծրագրում ընդգրկված է եղել նաև «Քամու հիշողությունները» ֆիլմը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ֆիլմը ցուցադրվել է ապրիլի 17-ին, Բուխարեստի Ֆրանսիական ինստիտուտի Էլվիրե Պոպեսկու կինոթատրոնում: Թուրքիա/Գերմանիա/Ֆրանսիա/Վրաստան 2015թ. համատեղ արտադրության 124 րոպեանոց այդ ֆիլմի ռեժիսորն է համշենահայ Օզջան Ալպերը (Ozcan Alper): Գլխավոր դերերը կատարել են Օնուր Սայլաքը (Onur Saylak), Սոֆյա Խանդամիրովան (Sofya Khandemirova) եւ Մուստաֆա Ուղուրլուն (Mustafa Ugurlu):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ