Կոնսերվատորիայում այսօր հրավիրվել էր համակոնսերվատորիական ժողով՝ ռեկտորատի կողմից, որին մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ, սակայն լրագրողների մուտքն արգելված էր։ Նախքան ժողովը, լրագրողների հետ զրույցում երգչուհի, Կոնսերվատորիայի դասախոս Աննա Մայիլյանը հայտնել է իր մտահոգությունները․ «Ասում են՝ չի քանդվելու Կոնսերվատորիայի շենքը. լավ, չի քանդվելու, բայց հյուրանոցի հրաշալի շենք է, կվերանորոգվի, կդառնա հյուրանոց, ի՞նչ է մնում անել, սենյակները պատրաստ են, դահլիճ ունի, հրաշալի է։ Եթե չկա Կոնսերվատորիան փակելու ծրագիր, թող կնիքված թուղթ ցույց տան։ Անընդհատ հանձնել, հանձնել, հիմա էլ Կոնսերվատորիան, ի՞նչ ենք ուզում աշխարհին ասել... Ուզում եմ հավատալ, որ Կոնսերվատորիայի ռեկտորը կիսում է մեր մտահոգությունը»,- ասել է երգչուհին։
Թարմացված․Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ռեկտորատի կողմից հրավիրվել էր համակոնսերվատորիական ժողով, որին մասնակցում էին դասախոսներ, ուսանողներ։ Ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչ։ Ժողովի մասնակիցներին համախմբել էր Կոնսերվատորիան փակելու, տեղափոխելու մասին շրջանառվող լուրը։ Ներկաներին հուզող գլխավոր հարցը մեկն էր՝ Կոնսերվատորիան մնո՞ւմ է այդ շենքում, թե՞ ոչ։ Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
«Չի քանդվի, բայց կվերանորոգվի, կդառնա հյուրանոց»․ Աննա Մայիլյանը՝ կոնսերվատորիայի մասին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet