Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը ուշադրություն չի դարձնում Սմբատ Զորավար փողոցում տիրող վիճակին ու այդ առիթով բնակիչների բազում խնդրանքներին, բողոքներին ու պահանջներին:
Այս փողոցում բացակայում է ասֆալտն ու անձրևից հետո այն վերածվում է ցեխոտ տարածքի, որով ոչ միայն մարդկանց երթևեկն, այլև մեքենաների շարժն է անհնար ու դժվար դառնում:
Արևոտ օրերին փողոցից փոշին է տներ գնում, իսկ անձևոտ ժամանակ` ցեխը:
Մի քանի տասնյակ տներ ցեխի ու ջրի մեջ են, հարյուրավոր աշտարակցիների խնդիրը քաղապետի հոգսը չէ...Արմեն Անտոնյանին պետք է ստիպել այս ցեխերի միջով քայլել, գուցե «ցեխաբուժությու՞նը» օգնի սթափվել Աշտարակի քաղաքապետին:
Հեղինակ`
Անի Հարությունյան