Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Խորենացու փողոցում հավաքված ցուցարարներին մանրամասներ է պատմել Սարի թաղում տեղի ունեցած բախումից.
«Շրջանցիկ ճանապարհով գնացինք Սարի թաղ, տեսնելու, թե ինչ իրավիճակ է. ականատես եղանք, որ , իրոք, բախում է տեղի ունեցել, ճանապարհին քարեր էին, բարիկադի պես բան էր սարքված, Սանիտեքի աղբամաններն էին, անվադողեր, բավականին մարդիկ էին հավաքված, երբ ես մոտեցա բարիկադի մյուս կողմում գտնվող ոստիկաններին՝, իրադրությունն այնքան լարված էր, որ նրանք գոռացին ինձ վրա ու ասացին՝ ձեռքերդ վեր բարձրացրու, ձեռքիդ պարունակությունը գետնին դիր: Երբ իմացան, որ ես եմ, զրուցեցին հետս ոստիկաններն ու ասացին, որ ուզում են Հրշեջ մեքենա հրավիրել, որ կրակը մարեն, հետո խոսեցի սարիթաղցիների հետ՝ պարզելու, թե ինչն է եղել բախման պատճառը: Իրենք իրենց աջակցությունն են հայտնում Սասնա Ծռեր խմբի տղաներին, միանում են նրանց քաղաքական պահանջներին ու հորդերցին, որ ամեն ինչը ներկայացնեմ Ձեզ»,-մասնավորապես ասել է Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ Սարի Թաղի բնակիչները նշել են, որ անցած երեք օրերին ՝ տուն հասնելիս հանդիպում են ոստիկանության վատ վերաբերմունքին:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Սարի Թաղի բախումի հետևանքով բնակիչներից որևէ մեկը բերման չի ենթարկվել, քարերի հավածից վիրավորվել են 4 ոստիկաններ
Ուղիղ միացումն՝ Ազատություն ռադիոկայանի