▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր տղերքին բրդեք ու տարեք առաջին գիծ՝ թող իրենց ժառանգությունը պահեն- պահպանեն...

Արդեն տեղեկացրել ենք, որ Սերժ Սարգսյանը Խոսրով Հարությունյանի որդուն նշանակել է ԱԳ փոխնախարար:

Բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող Հասմիկ Բաբաջանյանն այս առիթով hraparak.am-ում գրում է.

Չգիտեմ՝ ինչպես է ստացվում, բայց որ փորձենք իմանալ, թե մեր պաշտոնյաներից որի զավակը կամ կինը, հարազատը որտեղ է աշխատում, զարմանքից կքարանանք:

Եթե հնարավոր լիներ դա հրապարակել, երևի բոլորս ճամպրուկներս կապած՝ Հայաստանից փախչենք, ասելով՝ սա իրենց երկիրն է, մենք ճորտեր ենք ընդամենը: Այսինչի կինը, այսինչի տղան, այսինչի եղբայրը, քույրը, բաջանաղը...

Այս ֆոնի վրա այնքա՜ն մեռած է հնչում՝ վերջ տանք քավոր- սանիկական կապերին... Պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման հետ մեկտեղ, պետք է հայտարարագրվեն նաև, թե որի երեխան, կինը, գերդաստանը ինչ պոստ է զբաղեցնում: ...Ու գիտե՞ք՝ շատ հաճախ իրենք էլ են ամաչում, որ ասեն՝ այսինչ պաշտոնյայի հարազատն են: Մեկ տեսնում ես ստորին օղակում, մեկ էլ տեսնում՝ բրդած տանում են առաջին կետեր:

Բա էդպես մի հատ էլ բրդեք ու տարեք առաջին գիծ՝ թող իրենց ժառանգությունը պահեն- պահպանեն...

Մի պաշտոնյա էլ ասում է՝ ի՞նչ է, մեր երեխեքն իրավունք չունե՞ն աշխատեն:

Ա՜յ մարդ՝ մեկը, երկուսը, հարյուրը, հազարը, հինգ հազարը, բայց էդպես համատարած ձեր երեխեքը բանիմաց չդառա՞ն...

Հետո էլ ասում եք, սոցիալական ծրագրով բնակարաններ հատկացնենք երիտասարդներին, որ երկրից չփախչեն, հաստատ ասում եմ՝ կփախչե՜ն, ավելի շատ կփախչե՜ն, այստեղ կայանում են միայն պաշտոնյաների երեխեքը, պաշտոն ստանում են միայն նրա՜նք, մեջք ունեցողները...

Հենց նոր կարդում եմ, որ Խոսրով Հարությունյանի ՀՀԿ-ական որդի Ռոբերտ Հարությունյանը / մնացած հարազատներին էլ չասեմ/ նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Մնում է լեզուդ կծել ու լռել:

Կարի՞ք կա բան ասել, լեզու թրջելու:

Ականջներումս հնչում է մեր մեծավորների խոսքերը՝ կանխենք արտագաղթը:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее