▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չենք տրվում այն սադրանքին, որը նպատակ ունի ահաբեկելու մեզ․ Սոնա Աղեկյան

Չենք տրվում այն սադրանքին, որը նպատակ ունի ահաբեկելու մեզ․ Սոնա Աղեկյան

«Մայր Հայաստանը»` սոցցանցերում տարածվող ահազանգի հետքերով

***

ԱԱԾ-ն քրվարույթ է նախաձեռնել Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ

Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբրև Երևանի դպրոցներում ծրագրվող ահաբեկչական գործողությունների մասին, հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը։

«Հաղորդագրությունը տեղադրվել է «Армения Конец» (@ArmeniaEnd) անվամբ նույն օրը բացված օգտահաշվից և տարածվել է «Грант Джамбазян» անվամբ փակ օգտահաշվի կողմից։

Ըստ նախնական գնահատականի գործ ունենք համակարգված տեղեկատվական ահաբեկման հետ։
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է չմատնվել խուճապի՝ նկատի ունենալով նաև, որ նման դրսևորումները կարող են կրկնվել:

Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»,-նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее