Ռուսական «Голос Дети»-ն հատուկ ռեպորտաժ է պատրաստել նախագծի 6-րդ եթերաշրջանի մասնակից արցախցի Միշայի՝ Միխայիլ Գրիգորյանի մասին: Միշան հեծանիվով էքսկուրսիա է անցկացնում հարազատ քաղաքում՝ Ստեփանակերտում, ֆուտբոլ խաղում, օգնում մայրիկին՝ պատրաստելու ժենգյալով հաց:
«Շատ ակտիվ կյանքով եմ ապրում: Ես սիրում եմ նկարել և լողալ: Նկարելով հանգստանամ եմ: Հինգ-վեց տարեկանում վերարտադրել եմ Մոնա Լիզային: Շատ համբերատար եմ, այդ պատճառով էլ երկար մազեր ունեմ: Նրանք ինձ ուժ են տալիս»,- ասում է Միշան: Վերջինս խոստովանում է, որ չի մտահոգվում, որ կակազում է, հակառակը՝ դա նրան ինքնավստահություն է տալիս:
Կարդացեք նաև՝ Ես Հայաստանից եմ՝ Ստեփանակերտից. Արցախցի Միշայի փայլուն ելույթը «Голос. Дети»-ում