Ողջախոհություն եմ խնդրում ձեզնից, իշխանություննե՛ր...Խաչը տերն է զորավոր անում...Լուրջ, շատ լուրջ վիճակ է մեր ներսում, և նաև մեզնից դուրս....
Ամեն աննշան սխալ որոշում անգամ կարող է հանգեցնել աղետալի հետևանքների...Ներկան հղի է ողբերգությամբ....Եթե չշտկվի...
Ես չեմ ուզում քննել անմեղ ու մեղավոր..Չեմ էլ կարող....Այս պահին... Այո, օրհասական այս պահին....Ես չեմ ուզում բարձրաձայն բնորոշումներ տալ իրավիճակին...Չեմ ուզում կրքեր հրահրել..Այդ պատճառով... Մանավանդ, որ զգացմունքներս ու էմոցիաներս ինձ միշտ կենտրոնացնում են (նման իրավիճակներում) միայն արյան, զոհերի, ճիչ ու աղաղակների վրա, քաշքշուկների, ծեծի, զենքի վրա...Ստեղծագործողի խառնվածք է..Բնական է երևի..Իսկ եթե լինեի քաղաքականության մեջ, եթե երկիրը , մարդկանց կառավարելու աննշան չափաբաժին անգամ լիներ իմ մեջ կամ վստահեին ինձ, ու ես ստանձնեի այդ գերդժվարին ու գերպատասխանատու առաքելությունը, ապա, թերևս պարտավոր լինեի տալ..Առավել ևս ճիշտ որոշումներ կայացնել..
Դուք լավ գիտեք, որ ես հարգում եմ ձեզնից շատերին, ում անձամբ եմ ճանաչում.. արցախյան գոտում ձեր ծառայությունների դեմ խոնարհվում...
Բայց հարգում եմ նաև մյուս ազատամարտիկներին....Հարգելու համար պաշտոնը չեմ կարևորում...Այս պարագայում...Չեմ կարող ժխտել և նրանց սերը հայրենիքի հանդեպ, նրանց պատրաստակամությունը հանուն հայրենյաց զոհվելու...Դա սրբապղծություն կլինի իմ կողմից...Ինքս ինձ չեմ ների...
Եղածն արդեն եղած է.օրենք խախտվել է...Անմեղ մարդ է զոհվել աշխատանքային պարտականություն կատարելիս, վիրավորներ կան, խառնաշփոթ վիճակ է երկրում...երկրից դուրս էլ....
Բայց ժողովրդական մի խոսք կա՝ Աստված էլ բեթարից ազատի...Լավատես չլինեմ այս պահին ու համարձակ ասեմ, որ էլ բեթարը բոլորիս՝ նոր զոհերի համար ողբալն է....
Ապստամբները իշխանություն չեն..Նրանք կարող են և սխալվել...Թեկուզև այսպիսի ծանր գնով..
Բայց իշխանությունները չպետք է սխալվեն.Սխալվելու իրավունք չպիտի ունենան պարզապես.....Մի ամբողջ ազգի ու ժողովրդի ճակատագիր է կախված դրանից...
Տեսնու՞մ եք, ինչ ահավոր վիճակ է. նույնիսկ մեր թանկ հանգուցյալներին հավուր պատշաճի սգալու փոխարեն ստիպված ենք նման հարցեր քննարկել...Թեկուզև մտովի..Սա էլ է շեղում կյանքի բնականոն ընթացքից...Սա էլ է մեղք...Ըստ իս..
Ուրեմն..Խնդրում եմ Ձեզ, ..Կայացրեք այնպիսի որոշումներ, որ նոր արյուն չհեղվի...Հայի ձեռքով՝ հայի արյուն.....Անմեղ արյուն...Թումանյանի բառերով ասած, թող որ անգամ վատը լավ տեսեք...Արեք այն, ինչը լինի հանուն ազգի ու երկրի անվտանգության՛ հանուն հայոց խաղաղության....Կանխեք մեր ժողովրդի գլխին կախված այս նոր աղետը..Հանդուրժողականություն, ներողամտություն, մարդասիրություն ցուցաբերեք..Մի նայեք ձեր գրաված պաշտոնների կողմ., այլ ուղղակի որպես մարդ, փորձեք հասկանալ և դիմացինիններին.....
Ապստամբնե՛ր, Կոչս անպայման ուղղված է և ձեզ...Սառեցրեք, աղաչում եմ ձեր կրքերը, վայր դրեք զենքերը...Այսպես շարունակել չի կարելի..Այլ ճանապարհներ ընտրեք....Տեսնու՞մ եք, ինչպես է ակտիվացել ոսոխը..Չէ՞ որ հենց ոսոխի դեմ է ձեր պայքարն ուղղված...Ձեր կյանքը վտանգի տակ դրված...Մի՛ ուրախացրեք թշնամուն...Ջուր մի՛ լցրեք թշնամու ջրաղացին...Աչալուրջ եղեք... Սթափվեք, քանի դեռ ուշ չէ...Խնդրում եմ ձեզ, աղաչում եմ ձեզ...Բարձր պահենք հայի պատիվը աշխարհում..Հայի ներկա պատիվը..Որպես քույր, մայր որպես, տատ որպես, որպես հայուհի...
ՍՐՏԻ ԽՈՐԻՆ ՑԱՎՈՎ ՈՒ ՀԱՐԳԱՆՈՔ՝
Անահիտ Բոստանջյան
գրող,Վրաստանի գրողների միության հայկական մասնաճյուղի նախագահ