▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ ցանկանում, սակայն ստիպված եմ վերադարձնել մեդալս. Հռիփսիմե Խուրշուդյան

ArmSport.am-ը գրում է. Լոնդոն-2012-ի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը և ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը քիչ առաջ հանդիպել են լրագրողների հետ:

Օրեր առաջ Միջազգային Օլիմպիական Կոմիտեն պահանջել էր ՀԱՕԿ-ից որքան հնարավոր է շուտ վերադարձնել 29-ամյա մարզուհու մեդալը` կապված նրա արյան մեջ դոպինգ հայտնաբերելու հետ:

«ՄՕԿ-ը հայտարարել է, որ Հռիփսիմեն պատրավոր է վերադարձնել մեդալը, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ կամ ում: Չենք պատրաստվում բողոքարկել այդ որոշումը: Պատասխանել ենք ՄՕԿ-ին, որ համաձայն եք լաբորատորիայի արդյունքների հետ:

Տեստեստերոնի մակարդակը բարձրացնելու համար բոլորն էլ օգտագործում են դոպինգ, սակայն մրցումներից 3-4 ամիս առաջ պետք է դադարեցնեն դրա օգտագործումը: Ինչ վերաբերում է Խուրշուդյանի որակազրկմանը, ապա այդ հարցը պետք է քննարկվի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում: Հնարավոր է, որ Հռիփսիմեն չորակազրկվի, այլ միակ պատիժը լինի մեդալը վերադարձնելը»,- ասել է Փաշիկ Ալավերդյանը:

Իր հերթին էլ Հռիփսիմե Խուրշուդյանը հայտնեց, որ շարունակելու մարզվել այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի չեն որակազրկման ժամկետները:

Բացի այդ, հայ ծանրորդուհին դժգոհեց այն փաստից, որ հայկական կայքերում իր մասին վատ լուրեր են տարածվում:

«Շարունակելու եմ մարզվել այնքան ժամանակ, քանի դեռ հայտնի չեն որակազրկման ժամկետները: Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի. եթե որակազրկումը խելամիտ ժամկետով լինի, ապա կշարունակեմ ելույթներս, եթե ոչ, ապա կավարտեմ կարիերաս: Եթե իմ որոշումը լիներ, ապա չէի վերադարձնի մեդալը, սակայն եթե օրենքը պարտադրում է, պարտավոր եմ անել դա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее