▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծի են ենթարկել, ճնշել, զենք բարձրացրել... Բյուրականցիները սարսափած են Զարզանդից

Asekose.am-ը ներկայացնում է  մի խումբ բյուրականցիների բաց նամակը:

Ահազանգում են բյուրականցիները

 Պատմական ակնարկ Բյուրական գյուղը տասնամյակներ շարունակ եղել է գիտական և մշակույթային հայտնի կենտրոն Հայաստանի Հանրապետությունում և, առհասարակ, աշխարհում: Բյուրականում են աշխատել և ստեղծագործել բազմաթիվ հայտնի գիտնականներ, արվեստագետներ, հասարակական և մշակույթի գործիչներ:

Բյուրականում են ծնվել և աշխատել բազմաթիվ ինժեներներ, մաթեմաթիկոսներ, պատմաբաններ. տարբեր ոլորտների մասնագետներ և գործիչներ, որոնք մեծ ներդրում են ունեցել գյուղի և, առհասարակ, ամբողջ երկրի կայացման և զարգացման գործում: Ովքեր տարիներ շարունակ ուղենիշ են ծառայել երիտասարդ սերնդի համար, որոնց նայելով ու նրանցից սովորելով, կրթվել է նոր սերունդը: Այդպես է եղել տարիներ շարունակ և դա նորմալ է, բայց հիմա կարծես պատկերը փոխվել է:

2012թ. Բյուրական համայնքի ընտրություններում հաղթեց Զարզանդ Բաբայանը, ով խոստանում էր լինել բյուրականցիների կողքին, և ծառայել նրանց շահերին: Խոստանում էր….. Զարզանդ Բաբայանի առաջին գործողությունը համայնքի ղեկավարի պաշտոնում եղավ 2013թ. Նախագահական ընտրությունների բացահայտ ու լկտի կեղծումը, որն իր կողմից նույնպես չհերքվեց և միտում էլ չուներ թաքցնելու: Այսպիսով նա բռնացավ իր համագյուղացիների կամքին, զրկեց նրանց մարդու ամենակարևոր և արժանապատիվ իրավունքից ՝ ընտրելու իրավունքից:

 Հիշեցնեմ, որ դա բացի ստոր և լկտի արարք լինելուց, քրեորեն դատապարտելի արարք է, այսինքն՝ հանցագործություն: Հետագայում Զ. Բաբայանի և իր շրջապատի կողմից սկսեցին ճնշումներ գյուղացիների նկատմամբ, ովքեր ինչ-որ հարցերում համակարծիք չեն եղել իր և իր եղբայրների հետ տարբեր հարցերի շուրջ: Այդ մարդիկ ենթարկվել են ճնշումների, նույնիսկ ծեծի են ենթարկվել , Զ. Բաբայանի եղբայրների և նրա թափթփուք շրջապատի կողմից:

 Զ. Բաբայանի եղբայրները նույնիսկ զենք են բարձրացրել սեփական գյուղացիների վրա և փորձել զենքի ուժով ահաբեկել, գյուղում ստեղծել վախի մթնոլորտ: Այս իրավիճակից մտահոգված լինելով, նախքին գյուղապետ Հրաչյա Ավագյանն առաջադրեց իր թեկնածությունը 2016թ. սեպտեմբերին կայանալիք համայքի ղեկավարի ընտրություններում , մեզ հետ զրույցում պարոն Ավագյանը նշեց, որ իր առաջադրումը միայն մի նպատակ է հետապնդում ազատագրել գյուղը , գյուղացուն վերադարձնել իր արժանապատվությունը և սեփական կարծիք ունենալու իրավունքը:

 Զ. Բաբայանը և իր շրջապատը հավատարիմ լինելով իրենց որդեգրած գործելակերպին` այսօր էլ փորձեր են կատարում ճնշումներ գործադրել գյուղացիների վրա:Կանգնեցնում են մեքենաներ, անցորդներ և հորդորում ընտրել Զ. Բաբայանին նշելով, որ ով իրենց հետ չի իրենց թշնամին է և իր հետ հաշվեհարդար են տեսնելու: Խոսքս ուղղում եմ բոլոր բյուրականցիներին. «Հարգելի և սիրելի բյուրականցիներ թույլ մի տվեք, որ որոշ կասկածելի անցյալով ու ներկայով ապրող երևույթներ բռնանան ձեր կամքին: Ոչ ոք դրա իրավունքը չունի: Դու՛ք ազատ եք ձեր ընտրության մեջ :Ոչ ոքից մի վախեցեք , թույլ մի տվեք կառավառել ձեզ, բռնանալ ձեր կամքին, թույլ մի տվեք վերածել ձեզ ստրուկի: Ձեր երեխաները վաղը աչք են տալու ոչ թե խելացի, բանիմաց, կիրթ ու գրագետ մարդկանց, այլ աչք են տալու հանցագործ, ստոր թափթփուկների ու խորտակելու են իրենց ապագան, դառնան նրանց նման թափթփուկ, թույլ մի տվեք այդ ստոր ու ճղճիմ արարածներին կառավարել ձեզ ու ձեր երեխաներին: Թույլ մի տվեք որպեսզի վարկաբեկվի ձեր սիրելի գյուղի անունն ու բարի համբավը: Դուք եք ընտրում ձեր ապագան լավ հիշեք ու երբեք չվախենաք»:

Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее