▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չէ՛, լավ ՄՄ արեց Զառան…հավեսով…

Սպասում էի ռուս սահմանապահների և Զարուհի Փոստանջյանի միջադեպով կրքերը մի փոքր հանդարտվեն նոր անդրադառնամ այդ թեմային…
Չեմ արդարացնում ռուս սահմանապահներին, նրանք իրենց ռսությունը ամեն տեղ անում են: Կարծում եմ նաև, որ սահմանային գոտում ելնելով օպերատիվ իրավիճակից, հավանաբար նրանք նման գործողություններ կատարելու իրավունք ունեն: Հուսանք…
Բայց ես չէի էլ կարծում, որ 18 տարին նոր լրացած, Ռուսաստանի խուլ տայգաներից եկած ջահել սահմանապահ զինվորը և ՖՍԲ-ի ուսումնական հաստատությունը ավարտած, հավանաբար վատ սովորելու համար հեռավոր երկիր ծառայության ուղարկված ինչ-որ մի նորաթուխ սպա կդիմանար փորձառու Զարուհու ինտրիգներին…
Տեսնելով նրանց, Զարուհին ինչպես միշտ, մտել է Ժաննա դ՛ Արկի կերպարի մեջ ու պատկերացրել, որ դիմացը թշնամական անգլո-սաքսերն են: Իր  «ժառանգների»  հետ, նիզակով, առանց բարևի հարձակվել է նրանց վրա…
Առավել քան համոզված եմ, որ եթե այս հանդիպումը կայանար մինչ սեպտեմբերի 3-ը, ապա նման ընթացք և արձագանք չէր ստանա: Ուղղակի պետք էր, որ հարմար պահին, հարմար վայրում հանդիպած ռսներին Զարուհին ՄՄ աներ՝ ՄՄ-ի համար…
Բա սրանից էլ լավ առի՞թ...Սրանից էլ լավ ՄՄ-ելու հնարավորությու՞ն...
Համոզված եմ, որ եթե երկնքից իջած հրեշտակ էլ հանդիպի Զառային, ապա մի երկու խոսքից հետո նրա դիոդները կվառվեն ու մի քանի տիեզերական անեծքներ կտա Զառոչկային…Զարուհին մի անգամից նրան կեղծ հրեշտակ կսարքի, կպատճառաբանի, որ նրա թևերը չեն համապատասխանում տիեզերական ստանդարտներին և Սահմանադրությանը…Իսկ դուք ասում եք…
Չէ՛, լավ ՄՄ արեց Զառան…Հավեսով…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее