▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չաղ բիձեք, «դաշտային լարով» վերահեռարձակում. Հեռուստադիտողները բողոքում են

Հայաստանում ևս ուշադիր հետևում են Օլիմպիական մայրաքաղաք Ռիոյում կատարվող մարզական անցուդարձին և հատկապես մեր երկրի պատվիրակների ելույթին: 

Բնականաբար, հայ հեռուստադիտողներից բոլորը երկրպագում են հայ մարզիկներին, սակայն կան նաև քննադատություններ, որոնցից երկուսը ներկայացնում ենք  ստորև: 

Տնտեսագետ Հովհաննես Մարկարյանը, օլիմպիական խաղերի բացման արարողության  ժամանակ մեր մարզիկների քայլքի ընթացքում հետևյալն է նկատել ու գրել ֆեյսբուքյան իր էջում. 

«Արդեն չորրորդ օլիմպիադայի բացումն է, որ նայում եմ... Հայաստանից չաղ ու տձև բիձեք են գնում, ոնց որ՝ մի քիչ էլ քեֆները լավ: Կարծեմ ատլետներ պիտի անցնեին: էն որ ասում է՝  ոչ մեկ իրա տեղում չի...» :

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանն էլ  հետևյալ դիտարկումն է արել օլիմպիական խաղերի վերահեռարձակման հետ կապված. « Ասենք՝ իմաստը որն է ծախս անելու, այստեղից Բրազիլիա հեռուստամեկնաբան գործուղելու, իբր օլիմպիական մրցումները մեկնաբանելու համար, բայց չկարողանալ 21-րդ դարում նորմալ կապ հաստատել Բրազիլիայի հետ։ Մի քանի րոպեով էլ, որ կապը հաստատվում է, ոնց որ «դաշտային լարով» հեռախոսով կապը հաստատած լինեն»:

Եվ նաև երկու լուր օլիմպիական մայրաքաղաք Ռիոյից որի  մրցումային առաջին օրը պայքարը սկսել են  նաև մարմնամարզիկները։

Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի գործող չեմպիոն Հարություն Մերդինյանը, (նժույգաթափեր) որակավորման փուլում հավաքելով 15. 583 միավոր և զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ։

Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արթուր Դավթյանը (հենացատկ) առաջին ցատկը անթերի կատարեց, սակայն երկրորդ ցատկի վերջնամասում սխալ թույլ տվեց:

Երկու ցատկերի հանրագումարում հայ մարզիկը հավաքեց 14.566 միավոր և, զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը, չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее