▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը միասին գնացել են որսի.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ուիքենդին»` շաբաթ օրը, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել` Վայոց Ձորի կողմերը: Դա «հին, բարի ավանդույթ» է, մանավանդ՝ ընտրական փուլում, երբ բոլորն զգուշանում են «լսվելուց»: Սակայն որսից նրանց դիմավորողներն արձանագրել են, որ երկուսն էլ անտրամադիր են եղել:

Մեր տեղեկություններով` Հ․ Աբրահամյանը փորձել է Ծառուկյանին համոզել ընտրությունների գնալ բացառապես ԲՀԿ-ի կազմով՝ առանց դաշինքի, որպեսզի հետագայում հնարավոր լինի «տորգի» գնալ իշխանությունների հետ, քանզի անհայտ է, թե դաշինքով գնալու դեպքում փոքր կուսակցությունների ներկայացուցիչներն ինչպես կպահեն իրենց, հնարավոր է անգամ դուրս գան եւ առանձին գործեն պառլամենտում:

Ծառուկյանը, որոշ կանխատեսումներով, չի «համոզվել»: Իսկ Աբրահամյանը ձգտում է առավելագույն կանխատեսելի ու կառավարելի դարձնել այս ուժը, որը նրա վերջին հույսն ու ապավենն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее