A1plus.am-ը գրում է. «Որդիս մահանում է»,-ահազանգել է կինը: Ոչ մի հիվանդանոց չի ուզում կամ չի կարող օգնել նրան։
Ծայրահեղ աղքատ ընտանիքում բոլորը միայնակ են՝ միայնակ տատ, միայնակ հայր եւ միակ որդի: Նույնիսկ ամբողջ տունն է այս միակ սենյակը: Իսկ ահա «Փարոսի» թոշակը կստանա վերջին անգամ։
Ամեն ինչ դեռ տարիներ առաջ է խառնվել Ենգիբարյանների ընտանիքում: Տիկին Թագուհու փոքր որդին մահացել է նռնակի պայթյունից սեփական տան բակում: Մեծ որդու միակ երեխայի ծննդյան օրը վերջինիս մայրն անվերադարձ հեռանում է հենց ծննդաբերական հիվանդանոցից: Երեք տարի առաջ պարզվում է, որ Սուրենի երիկամները չեն աշխատում։
Տիկին Թագուհին դիմել է բոլոր պետական եւ մասնավոր մարմիններին՝ վարչապետից մինչեւ հեռուստատեսային տարբեր շոուներ: Արձագանքել են «Կիսաբաց լուսամուտներից»՝ դեղորայքի կամ վիրահատության փոխարեն՝ հագուստ։