Նախապես նշեմ , որ Գագիկ Ծառուկյանի հետ ոչ ազգացկան կապ ունեմ , ոչ էլ գործնական : Ուղղակի չեմ կարող չգրել , և չասել որ երկու հակասական զգացողություններ ունեցա այսօր : Մոտ մեկ ամիս առաջ կառուցվեց Աբովյան քաղաքի Սուրբ Հովհաննես Եկեղեցին , և դրա oծման արարողությունից հետո շատ հակասական կարծիքներ լսեցի , կարդացի և նույնիսկ ես արտահայտվեցի ու ասեցի ,որ շատ շքեղ է , միայն հեռուստացույցով տեսնելով : Այսօր առավոտյան ըտանիքիս հետ միասին գնացինք այդ Եկեղեցին : Հիացմունքս և այն հանգստությունը ,որ զգացի մտնելով եկեղեցի չեմ կարող բացատրել: Եկեղեցում մեր հայկական մանրանկարչության , և ճարտարապեության վառ արտացոլումներ կար , շատ գեղեցիկ նկարներ հոգուտ մոտ և հանգստացնող , որ պետք է զգաս յուրաքանչյուր Եկեղեցի մտնելիս : Մտնելով առաջացա, որ մոմ գնեմ , հասկացա, որ մոմը անվճար են տալիս : Իմ դիմացը մի կին կար կանգնած , մոմ տվող տղան ձեռքը մեկնելով տվեց մեկ զույգ մոմ այդ կնոջը` սակայն նա պահանջեց ևս 6 զույգ` բարձրաձայն և հրամայական տոնով ասելով .որ հարևանիս կնոջ համար եմ տանելու : Տղան ևս 6 զույգ տվեց , մի փոքր հեռանալով ասեց <<Շանից մի մազ պոկելը խերա >> : Մոտ 15 րոպե մնալով Եկեղեցում, հետևում էի, և ապշած քարացել էի իմ տեղում, թե որքան կարելի է միմյանց ատել , քարկոծել սևացնել , ի վերջո մեր նախնիները դարերով պայքարել են մեր կրոնի, և մեր եկեղեցիների համար , ինչու ենք այդքան չարացել ու մեր սուրբ վայրը համամետում ենք կազինոյի հետ , ու մտածում ենք , որ եթե երկու հատ մոմ ավել վերցնենք, ապա կվնասենք այն էլ ում` հայը հային ,չէ որ Ծառուկյանը դա իր հետ իրենց տուն չի տանում ,դա մեր համար է , գնում ենք աղոթում ենք ,սուրբ վայր է Աստծո տուն :Այնքան մարդիկ կան , որ կարող են կառուցել եկեղեցիներ ,բայց նույնիսկ մի ծառ չեն տնկում այս երկրում , անկախ նրա, թե նա մեծահարուստ է լավ մարդ է , թե վատ : Այն կառուցված է մեր ազգի համար : Հուզմունքս` լավի և վատի նկատմամբ այնքան շատ էր ,որ արտասվեցի : Չեմ կարողանում բացատրություն գտնել , ինչու մեր այդքան իմաստուն ժողովրդի մեջ այսքան մեծ ատելություն , միմյանց նկատմամբ, որտեղից ,ինչու մի անգամ էլ չասել շնորհակալություն ,որ մեզ համար մեր ազգի համար իմ երեխայի երեխայի համար կառուցված է այնպիսի մի սուրբ վայր որտեղ ուղղակի կարելի է նստել և աղոթել , ասել ,որ լավ գործ է արված, մնայուն արժեք է մեր ազգի համար կառուցվել. շնորհակալություն , ինչու չասել : Երկու զգացողություն , որ ապրեցի դա հիացմունք հանգստություն , և մեծ հիասթափություն ,վախ ու տագնապ , որ իմ ազգը այսքան զրկանքներից ու պայքարներից հետո ատում է միմյանց , որ կարող են երկու մոմի համար իրար կոկորդ կրծել : Իսահակյանը դեռ մեկ դար առաջ ասել է կգա ոգու սով , երևի այդ ժամանակը եկել է մենք ոչ միայն սոցիալապես ենք աղքատացել այլ նաև հոգով ,Աղոթելով և մոմ վառելով Աստծուն խնդրել եմ ազգիս միասնություն , համբերություն և հոգու հանգստություն տալ , պետք չէ ապրել նախանձով սիրեք զմիմյանսս չէ որ սերը` դա մարդակային ամենաբարձր հատկանիշն է , որ մեզ շնորհել է Աստված :
Անի Գևորգյանի գրառումը
Ֆեյսբուք