▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանը զգուշացվել է. «Շտիրլիցը» որեւէ պարագայում չի կարող մասնակցել ընտրություններին.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական Ալբերտ Երիցյանը (Շտիրլից), վերջերս հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ «Ծառուկյան» դաշինքով առաջիկա ընտրություններին մասնակցելու համար։

Հանդիպումից հետո, ըստ մեր տեղեկությունների, Ծառուկյանը զգուշացվել է, որ Երիցյանը որեւէ պարագայում չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ներքաշված է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի մահափորձը կազմակերպելու մեջ կասկածվող որդու՝ 2009 թվականից փախուստի մեջ գտնվող Ռոբերտ Երիցյանին թաքցնելու մեջ։

Ալբերտ Երիցյանը զգուշացվել է, որ հեռու մնա քաղաքական ուժերից եւ ընդմիշտ մոռանա պետական կառավարման որեւէ ասպարեզում հայտնվելու հեռանկարից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее