Երկու օր առաջ Չարենցավան քաղաքի «Գինաց» ռեստորանի դիմաց թալանել են բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի մեքենան: Նրա Range Rover Sport մակնիշի ավտոմեքենան կայանած է եղել ռեստորանի դիմաց, Այվազյանն էլ ներսում խնջույքի է եղել, երբ անհայտ անձը կոտրել է Range Rover-ի հետևի աջ դռան ապակին ու ներսից գողացել բավականին խոշոր չափի գումար:
Mediahub-ն է գրում ու նշում, որ կայքի տեղեկություններով գումարը եղել է փոքր պայուսակի մեջ, որում նաև փաստաթղթեր և հեռախոս է եղել, բայց «բարեխիղճ» թալանչին միայն գումարն է վերցրել, փաստաթղթերն ու հեռախոսը թողել է մեքենայի մեջ:
Որքանով տեղեկացանք ոստիկանություն հաղորդում չի ներկայացվել այդ մասին:
Նյութի հեղինակ՝ Վահե Մակարյան