Երևան քաղաքի Պուշկին փողոցի թիվ 14 հասցեում գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ՍՊԸ-ի կողմից կառուցվող հյուրանոցային համալիրի շինարարությունը շարունակվում է՝ անտեսելով հարակից շենքերի բնակիչները բողոքները և այն, որ գործը գտնվում է դատարանում:
galatv.am-ն է գրում ու հիշեցնում, որ այդ շինարարության արդյունքում քանդվելու է ԱՕԿՍ-ը և դրան հարակից ևս մեկ պատմամշակութային հուշարձան:
«Մեր քաղաքը» նախաձեռնության ակտիվիստ Վարդան Գերավետյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է, որ այս գործը արդեն դատարանում է կես տարուց ավելի և ոչ մի արդյունք դեռևս չկա:
Բնակիչները նաև նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, և նրա հանձնարարականով ստեղծվել է գերատեսչական հանձնաժողով , որը պետք է այդ հարցերը քննարկեր, որոշում կայացներ, սակայն դրանով ևս ոչ մի վերջնական լուծում չեն ստացել:
Երբ գործը դատարանում գտնվում էր նախնական փուլում, դատարանի որոշմամբ 20 օրով կասեցվել էր շինարարությունը, սակայն Գերավետյանի խոսքով՝ հետագայում նորից ապօրինությունը շարունակվում է:
«...Պուշկին 38 շենքի բակում էլի նույն ձևով կառուցում էին, էլի նույն ոչ բարով Մայրապետյանն էր կառուցապատողը: Էլի դիմեցինք դատարան, էլի ձգձգվեց: Այն ժամանակ քաղաքապետը Կարեն Կարապետյանն էր, և նա էր թույլտվությունը ստորագրել: Բերեցինք ցույց տվեցինք՝ ինչի տակ է ստորագրել, ինքը բավականին նեղվեց: Փորձում էինք ինչ-որ կոմպրոմիսային տարբերակ գտնել, էն էլ փոխվեց, իսկ ներկայիս ոչ գործունյա, ծառ ու ծաղիկ տնկող քաղաքապետը եկավ, ու ինքը էդ խնդիրը Մայրապետյանի հետ լուծողը չէ»,- հավելել է Վարդան Գերավետյանը:
Մանրամասներն` այստեղ: