Երևանի ավագանու անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Սա Երևան քաղաքի շրջակա միջավայրի պահպանության և կանաչապատման թիվ 1 պատասխանատուն է: Գիտնականների հետ հանդիպման ժամանակ երևանցիներին ասում է, որ եթե ամռանը հանկարծ որոշեք տնից դուրս գալ, ապա կամ հովանոց վերցրեք, կամ էլ Թումանյան փողոցը շրջանցեք. առաջիկա տարիներին ստվեր չի լինելու: Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթն էլ այսօև գրել էր. «Ապրիլի 3-ին Տիգրան Ավինյանը խոստացավ դադարեցնել ծառահատումները եւ փորձագետների հանձնաժողով ստեղծել, որը կուսումնասիրի թեղիները կտրելու հարցը։ Թեեւ արդեն 400 ծառ է հատվել, նոր են փորձաքննություն հայտարարում: Ծառ ու ծաղկի թշնամի այս իշխանությունները, որոնց գործունեության վեցամյա ուղին ավերմունքի, քանդուքարափի, պետական ինստիտուտներն ու արժեքները ոչնչացնելու ոդիսական է, որոշել են ամռան տապին երեւանցիներին թողնել առանց ստվերի եւ թթվածնի: Իսկ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը խորհուրդ է տալիս երեւանցիներին՝ արեւից պաշտպանվելու համար մի քանի տարի «զոնտիկներով յոլա գնալ»։ |
Ծառ չկա՝ «զոնտիկներով յոլա գնացեք»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet