Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի թելեգրամյան գրառումը․
«Շարունակենք մանրամասն արձանագրել, թե ինչպես են Թուրքիայում գովում և սատարում Հայաստանի դե-ֆակտո վարչապետի վարած զիջողական ու հակահայ, այսինքն` թուրքամետ քաղաքականությունը:
Այսօր հնչեղ ելույթ է ունեցել դիվանագետ, Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը.
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրներ թողնել սերունդներին»:
Դիվանագետի ամբողջական ելույթը կարելի է գտնել այստեղ, իսկ մենք ձեռքի վրա ունենք ևս մեկ վառ ապացույց, թե ով է ներկայիս իշխանության իրական աջակիցն ու կողմնակիցը»։