ՀՀ մեր պետական խորհրդանիշ այս քրքրված, բզկտված եռագույնը վկայում է պետության ու պետականության նկատմամբ այս իշխանությունների բզկտված ու քրքրված վերաբերմունքի մասին:
Այն ծածանվում է Աջափնյակ թաղամասի աշխարհագրական տարածքում, Մալաթիա- Սեբաստիայի ոստիկանության քթի տակ գտնվող 1915 թվականին ցեղասպանված սեբաստացիներին նվիրված հուշարձանի վրա; Մեկ ամիս առաջ պարոն Օսիպյանին տեղյակ էի պահել այս դրոշի վիճակի մասին: Խոստացավ, որ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարին տեղյակ կպահի ու կհետևի, որ փոխեն: Նկարն արել ենք այսօր, ժամը 17.30-ի կողմերը:
Գրառումն ու լուսանկարը՝ Անահիտ Բախշյան -ի ֆեյսբուքյան էջից;