Բրիտանացի մի մեծահարուստ համացանցում, մեղմ ասած, տարօրինակ հայտարարություն է տարածել: Նա գրել է, որ իրեն անհրաժեշտ է մեկը, ով կհամաձայնվի տնային ծովացուլ «դառնալ»` համապատասխան համազգեստով: Միաժամանակ խոստացել է, որ «կենդանուն» կապահովի անհրաժեշտ խնամքով: Այս մասին գրում է vesti.ru-ն:
Բրիտանացին պատմել է, որ ժամանակին «ծանոթացել» է մի ծովացուլի հետ` նրան անվանելով Գրեգորի: Նրանց միջև ջերմ հարաբերություններ են հաստատվել, սակայն բրիտանացին ստիպված է եղել լքել նրան: Արդեն թոշակառու բրիտանացին մինչ օրս կարոտում է ծովացուլին: Եվ նրան անհրաժեշտ է մեկը, ով կփոխարինի կենդանուն:
«Ես երբեք ոչ մի կենդանի էակի հետ այդքան չեմ կապվել: Նրանից բաժանվելուց հետո մի քանի ամիս սիրտս չէր հանգստանում: Ես թոշակառու եմ, ապրում հսկայական տան մեջ, ինձ ընկեր է հարկավոր»,- գրել է բրիտանացին:
Նա նշել է, որ «ծովացուլն» աշխատելու է օրական 2 ժամ, սակայն ստիպված է լինելու ձկնեղեն ու խեցգետին ուտել: Նրան կերակրելու է տերը: Փոխարենը` «ծովացուլը» կարող է առանց վարձի ապրել բրիտանացու տանը: