▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բուսաթով աղջիկն ու անբուսաթ տղեն».Վահրամ Սահակյան

Շատ անհասկանալի արտահայտություն կա՝ «Բոյով-բուսատով աղջիկ»։ Էդ «բոյովը» հասկացանք, բա «բուսատո՞վը» որն է։ Բուսատն ի՞նչ ա ընդհանրապես։ Բուսատ… Որ ի՞նչ։ Կարող ա՞ մարմնի ինչ-որ մաս ա, ասենք պոչուկից սկսած մինչեւ մեջքի վերեւները։ Կամ գուցե՝ ազդրերից մինչեւ կրծքավանդակը, պորտախառն։ Ու էդ «բոյով-բուսատով» աղջիկը գնում է բժշկի մոտ ու ասում՝«Բժիշկ ջան, բուսատս լավ չի, մզզում ա, մի հատ նայի»։ Բժիշկն էլ ասում է՝ «Նայեմ» ու սկսում է ՆԱՅԵԼ՝ «Ուրեմն, աղջիկ ջան, երկար ճամփա ունես գնալու։ Դեմդ մի հատ բոյով, բայց անբուսատ տղա կա, լավ տղա չի ինքը, որովհետեւ՝ տես, համ նախանձ աչք կա վրեն, համ էլ դժբախտություն, էդ տղեն կմեռնի… Մի հատ բախտդ բացի… Կամաց, աղջի, պորտդ պոկեցիր»…

Մի խոսքով՝ էս ոգով։

Վահրամ Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее