Երեկ երեկոյան Սոֆիայում, որտեղ այսօր կկայանա 2014թ. Աշխարհի առաջնության ընտրական փուլի Բուլղարիա – Հայաստան հանդիպումը, միջադեպ է տեղի ունեցել Հայաստանի և Բուլղարիայի հավաքականի երկրպագուների միջև: Այս մասին գրում է totalfootball.am կայքը` նշելով, որ Սոֆիայում զբոսնող մի քանի հայ երկրպագուներ հարձակման են ենթարկվել մի քանի բուլղարացի խուլիգանների կողմից: Այնուամենայնիվ, միջադեպը հարթվել է և լուրջ բախումը կանխվել է:
Նշենք, որ Բուլղարիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի այսօր`Երևանի ժամանակով 22:00-ին: