«Գևն ասում է՝ էն աչքը կորցրած երեխուց հետո երկրորդ պատվավոր տեղում ես եմ վնասվածքներով։
Հլը հումոր էլ է անում, թե՝ վիրակապերը փոխող բուժքույրը նենց էր քաշում, ոնց որ մանդարին կլպեր»,-գրում է Լիլիթ Նաիրիուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում: Նշենք, որ Գևորգ Մնացականյանը վիրավորում է ստացել հուլիսի 29-ին ՝ Սարի թաղում ոստիկանների կողմից ցուցարարների վրա նետված պայթուցիկներից: