Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները Հայաստանում զգալի են դարձել ու երևի թե հազարապատկվել:
Նույնիսկ նրանք , ովքեր ֆուտբոլից հեռու են՝ սկսել են Մանչեսթեր Յունայթեդին երկրպագել, թեկուզ անգլիական այդ ֆուտբոլային թիմում Հենրիխ Մխիթարյանի մուտքը նախատեսվում է մոտ մեկ տարի հետո:
Նույնիսկ նրանք, ովքեր Մանչեսթեր Սիթիի ու Մանչեսթեր Յունայթեդի տարբերությունը չգիտեն, նույնպես երկրպագում են անգլիական թիմին, ով ֆուտբոլային նոր տանիք է տրամադրելու մեր Հենրիխին:
Նրանք արդեն երկրպագում, Ֆեյսբուքում սրտաճմլիկ գրառումներ գրում ու սրտիկներ դնում Մանչեսթեր Յունայթեդին, իսկ մեր Հենրիխը համեստորեն սպասում է իր ժամանակին ու, թերևս, չի էլ մտածում, որ ժամանակն է անհամեստություն անել ու ավելի ինքնուրույն որոշումներ էլ կայացնել, ինչը և մասնագիտական , և նյութական առումով , վստահ եմ, ավելի շահեկան կլինի իր համար...
Թե չէ էլ ովքեր են ֆուտբոլային գործակալներն ու ֆուտբոլային հավաքականի պատասխանատուներն՝ առանց իրենց եկամտի աղբյուրի, որի տեղը բոլորը գիտեն ու ցանկացած պահի կարող են գտնել ու գնել նրան...
Ֆուտբոլը, մարզաձև լինելուց բացի, բիզնես է ու այս առումով նաև ուշագրավ է Երվանդ Վարոսյանի ստորև բերվող շարժը՝ հետևյալ գրառմամբ. Սա էլ Բորուսիայի համազգեստ ներկրողի նկարը՝ Մխիթարյանի մասին վերջին լուրը լսելուց հետո...
Հեղինակ՝ Ա.Մաթևոսյան