▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բոլորիս հայտնի չմշկորդ Լևոնը շուտով հայր է դառնալու.նրա և կնոջ սիրո պատմությունը

PressMedia.am-ը գրում է.

PressMedia.am-ը Ձեզ է ներկայացնում Երևանցիներին լավ ծանոթ Լևոն Աբգարյանի` չմշկորդ Լևոնի սիրո պատմությունը:

Մենք հաճախ ենք նրան տեսնում Երևանի փողոցներով սլանալիս` գրեթե միշտ ականջակալներով: Լևոնը երբեք չի նշել իր տարիքը` համարելով իրեն տասնհինգ տարեկան:

Նա ծնվել և մեծացել է Երևանում, կրթություն ստացել Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետում, սակայն հետո «շեղվել» է մասնագիտությունից և սկսել է ֆիզիկայով զբաղվել: Որոշ ժամանակ նա ապրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում` իր նախկին կնոջ հետ: Գրեթե երեսուն տարի առաջ նրանք բաժանվել են, և Լևոնը տեղափողվել է Հայաստան:Նախկին կնոջից նա մեկ տղա ունի, որն այժմ Ամերիկայում է:

Մոտ մեկ տարի առաջ իմացանք, որ նա նորից ամուսնացել է իրենից բավականին երիտասարդ աղջկա` Գաբի Գաբրիելյանի հետ: Նրանց տարիքային տարբերությունը երեսունյոթ տարի է, այդ իսկ պատճառով Գաբիի ծնողները դեմ են եղել իրենց ամուսնությանը: Գաբիի խոսքերով` իրենք սկզբում ընկերացել են, հետո առաջացել է կապվածություն, փոխադարձ վստահություն և հետո մեծ սեր: Մինչ Լևոնին հանդիպելը Գաբին սիրահարված է եղել ուրիշին, և, ըստ նրա, Լևոնն իրեն օգնել է մոռանալ այդ զգացմունքը:

Նրանց զույգը գեղեցիկ սիրո վառ օրինակ է: Այս ընտանիքը շուտով կհամալրվի ևս մեկով` Լևոնը շուտով նորից հայր է դառնալու: Դրա մասին գիտենք նրա` ֆեյսբուքյան էջում տեղադրված լուսանկարից և հետևյալ գրառումից.

<<Իմ ծիրանեպտղաբեր հրաշքս>>

Ստորև ներկայացնում ենք Լևոնի և կնոջ սիրառատ լուսանկարները.

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее