Երգչուհի Արմինկան, ով երեկ նշում էր ծննդյան օրը, Instagram-ի իր էջում գրառում է արել.
«5 տարի առաջ այս օրը Երևանի 8-րդ հիվանդանոցում մե՜ծ դժվարությամբ ու բարդություններով լույս աշխարհ եկավ մի աղջիկ` մի մե՜ծ նշանով սրտին (որը բժիշկներն անմիջապես « վաճառեցին» նորածնի հորը` բավական թանկ գնով:
Ու արդեն 45 տարի նա անցնում է իր դժվարին ու բարդ ուղին, որտեղ չի դադարում ամեն օր շնորհակալ լինել նոր օրվա համար` արհամարհելով իր ճանապարհին հանդիպող ցանկացած խոչընդոտ:
Նա հավատում է, որ դեռ շա՜տ բան ունի անելու և սովորելու...
Մա՜մ, Պա՜պ, Շնորհակալ եմ ինձ կյանք պարգևելու համար:
Իմ ընտանի՜ք ու ընկերնե՜ր,շնորհակալ եմ, որ սիրում եք ինձ ու ընդունում ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ:
Ձագու՜կս, շնորհակալ եմ, որ ի՛նձ ես ընտրել քեզ մամա:
Իմ հավատարիմ լսարա՜ն, անվերջ շնորհակալ եմ քեզ:
Շնորհակալ եմ Տե՜ր, երակներումս հավերժ հոսող Հույսի, Հավատի ու Սիրո համար »:
Կարդացեք նաև՝ տգիտությունը և թյուր տեղեկացված լինելը բերում է այսպիսի բաների. Արմինկա