▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկ Արտավազդ Սահակյանի վրա «հարձակվողը» ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն էր

nyut.am-ը գրում է. Սեպտեմբերի 2-ին լրատվամիջոցներն անդրադարձել էին էլիտար հարսանիքի ժամանակ տեղի ունեցած մի տարօրինակ միջադեպի: Մասնավորապես, «Առավոտը» գրել էր.  «Անցած կիրակի «Ֆլորենցիա» ռեստորանում  ԱԺ պատգամավոր  Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքը ուղեկցվել է մի միջադեպով, որը ապշեցրել է դրան ականատես տասնյակ հյուրերի։  Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դուստրը, նկատելով հայտնի միկրովիրաբույժ, Երևանի  բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ  Սահակյանին, որոշել է, որ հարսանեկան սրահը ամենահարմար վայրն է, որտեղ կարելի է ի ցույց դնել իր ամենակարողությունը ։ Ինքնամոռաց բղավելով՝  նա անզուսպ  ցասում ու վրդովմունք է արտահայտել  բժշկի հանդեպ՝  նրա մի հարցազրույցում հնչած տեսակետների և գնահատականների  կապակցությամբ։ Տիկնոջ ամբարտավան ու մարտական կեցվածքից, բարկացայտ ու հախուռն  մտքերից ներկաները եզրակացրել են, որ նրան անհավասարակշիռ վիճակի է հասցրել Արտավազդ Սահակյանի քննադատական խոսքը երկրում առկաարատավոր երևույթների՝ մասնավորապես, կոռուպցիայի, թալանի,  մենաշնորհների ու հովանավորչության վերաբերյալ։ Տիկինն սկսել է հրապարակավ կշտամբել բժշկին, փաստորեն  չգիտակցելով, որ  այդ կերպ ինքը պաշտպանում է կոռումպացվածներին, թալանչիներին, հարստահարողներին ու նրանց հովանավորներին, որոնց դեմ պայքարը, ի դեպ, առաջնահերթություն է համարում  ՀՀ կառավարությունը։ Հարսանեկան արարողությունը քաղպարապմունքի վերածած տիկնոջ ինքնությունը հարսանիքին ներկա գտնված մեր զրուցակիցը չբացահայտեց՝ պատճառաբանելով,  որ նման վարքը հավելյալ խայտառակություն է առանց այն էլ ինքն իրեն հետևողականորեն  վարկաբեկող քաղաքական «էլիտայի» համար, և ամենևին իմաստ չի տեսնում յուղ լցնել կրակին։ Որոշ պարզաբանումներ  ստանալու ակնկալիքով զանգահարեցինք ԱրտավազդՍահակյանին, որը, սակայն, հրաժարվեց խոսել այդ միջադեպի մասին, ասելով, որ ինքը զբաղված է շատ ավելիկարևոր գործերով»։

Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքին ներկա գտնված և միջադեպի վկա երկու անձ այսօր առավոտյան մեզ հաղորդեցին, որ Արտավազդ Սահակյանի վրա «հարձակվողը» Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աղջիկն էր` Արմինե Հարությունյանը, ով մասնագիտությամբ գինեկոլոգ է, աշխատում է սկեսրայրին` Գագիկ Բեգլարյանին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում», որպես բաժանմունքի վարիչ:

Նրանց կարծիքով` հայտնի բժիշկ, բոլորի կողմից սիրված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հարցազրույցից ՍԴ նախագահի աղջկան «դուր չի եկել» հատկապես այն հատվածը, որտեղ բժիշկն ասում է, որ պաշտոնները բաժանվում են խնամի, սանիկ, քավոր ու նրանց երեխաներ սկզբունքով: Անգամ իրենց զավակներին մեկից ավելի պաշտոններ են բաժանում:

Իրականում Արմինե Հարությունյանը բացի հիվանդանոցում բաժնի վարիչ լինելուց, «ձեռի հետ» նաև թիվ 8 պոլիկլինիկայի տնօրենն է:

Մեր տվյալներով իշխանություններին «պաշտպանելու» հարցում Պապից ավելի կաթոլիկ Արմինե Հարությունյանի կշտամբանքներին Արտավազդ Սահակյանը միայն պատասխանել է. «Ոչ մեկից իմ մտքերն արտահայտելիս ես թույլտվություն չեմ հարցնում»:

Ի դեպ, նշենք, որ այդ հարսանիքին ներկա էր նաև ՍԴ նախագահը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее