Armlur.am-ը գրում է. Կայքի տեղեկություններով՝ Սյունիքի մարզետ Սուրիկ Խաչատրյանն օրեր առաջ իր մոտ է հրավիրել Գորիսին միացված Վերին շեն բնակավայրից առաջադրված ավագանու թեկնածուներից չորս հոգու և պահանջել, որ նրանք ինքնաբացարկ ներկայացնեն: Թեկնածուներից մեկը եղել է ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանը, սակայն նա հրաժարվել է մարզպետի հրահանգը կատարել: Այս առնչությամբ կայքը զրուցել է ԲՀԿ կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Ռոբերտ Հակոբյանի հետ.
«Նախ ասեմ, որ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններին ԲՀԿ-ն ներկայանալու է ավագանու կարգավիճակով: Կուսակցության տարածքային խորհրդի որոշմամբ երեք երիտասարդ կուսակցականների առաջադրել ենք ավագանու համար: Ունենք նաև երեք անկուսակցական համակիրներ: Մարտավարական տեսանկյունից առայժմ չենք բացահայտում մեր այդ երեք թեկնածուներին»: Նա նաև նշել է, որ իրենք գործում են մեկ միասնական ընտանիքի պես.
«Երբ ինչ-որ մեկը փորձում է քիթը մտցնել, խառնվել այդ ընտանիքի գործերին, ապա նրա կողմից դա լկտիության և անաբարոյականության դրսևորում է: Եթե որևէ մեկը մեր ներկայացրած թեկնածուներից ընտրապայքարից դուրս գա, դա կլինի բացառապես մեր կուսակցության որոշմամբ»:
Այն ճշտող հարցին, թե ի վերջո ԲՀԿ-ական էրիկ Տատինցյանի հետ նման խնդիր եղել է, թե ոչ, Հակոբյանը պատասխանել է, որ այո նման դեպք գրանցվել է.
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում