Այս բեռնատարը թափում է ութ միլիոն մանրադրամ շվեյցարական Բեռն մայրաքաղաքում` խորհրդարանի դիմաց: Այսպես է սկսվում այս երկրում մի անսովոր հանրաքվե, որը կոչված է ապահովել երկրի յուրաքանչյուր չափահաս քաղաքացուն 2,500 ֆրանկ ($2,800) ամսավճար, անկախ նրա զբաղմունքից կամ զբաղվածությունից: Նախաձեռնության հեղինակները հաշվարկել են, որ ազգային եկամուտն արդար բաշխելու դեպքում պետությունը կարող է անհատույց վճարել իր քաղաքացիներին հենց այս գումարն ամեն ամիս: Շվեյցարիան Հայաստանի չափ երկիր է, որը չունի ծովի ելք, չունի նաեւ մեր չափ բնական պաշարներ` պղինձ, մոլիբդեն, ոսկի, երկաթ, քար, ջուր եւ այլն: Սակայն Շվեյցարիան անչափ հարուստ է Հայաստանից, քանզի ունի իրական ժողովրդավարություն, այսինք գործող օրենքներ եւ կիրառվող Սահմանադրություն: Դրա հիման վրա էլ անց է կացվում այս հերթական հանրաքվեն, որի արդյունքում օլիգարխ չունեցող Շվեյցարիայում սովորական քաղաքացիները կլինեն էլ ավելի հարուստ ու հայրենասեր:
Գրառումը Տիգրան Խզմալյանի Ֆեյսբուքյան էջից: