Armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ Երեւանի Խորենացի փողոցից (ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի հարակից տարածքից) բերման է ենթարկվել 11 քաղաքացի, որից 4-ը կանայք են: Ինչպես փոխանցում է մեր թղթակիցը՝ նրանց բերման են ենթարկել այն բանից հետո, երբ քաղաքացիները ստվարաթղթերով պաստառներ էին պատրաստում, որոնց վրա գրված էր «Այլընտանք չկա»: Բերմն ենթարկվածների թվում են Մաքսիմ Սարգսյանն ու Կարո Եղնուկյանը: