▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեր դնեմ, որ վախտը գա, ինձ չմեղադրես. ուշագրավ միջադեպ՝ Կոստանյանի դասախոսական գործունեությունից

Hraparak.am-ը գրում է.

Օրերս Գեւորգ Կոստանյանի դասախոսական գործունեության մասին նրա նախկին ուսանողներից մեկը մի ուշագրավ դեպք պատմեց: Նախ ուսանողը Կոստանյանին բնութագրում էր որպես չափից դուրս խիստ անձնավորություն: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում քննության ժամանակ մի ուսանողի Կոստանյանը որոշում է անբավարար նշանակել: Տղան համառում է, խնդրում, վերջում էլ թախանձագին հայցում․ «Պարոն Կոստանյան, մի հատ 3 դրեք, որ սրանից հետո գրգռվեմ (ցանկանում էր ասել՝ շահագրգռվեմ), սովորեմ»: Կոստանյանն ու լսարանում գտնվող ուսանողները չեն կարողանում զսպել ծիծաղը: Եվ, ահա, Կոստանյանը գլուխը տարուբերում է ու ասում. «Բեր դնեմ, որ վախտը գա, ինձ չմեղադրես»: Անբավարար ստացող այդ ուսանողն այժմ աշխատում է դատական համակարգում եւ Կոստանյանին մեղադրելու պատճառ բացարձակապես չունի:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее