▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բելգիահայ գործիչը գիրքը նվիրել է կնոջ հիշատակին

«Նավավարում»/Արամի 42/1/ կայացել է Սերգեյ և Նաիրա Վարդանյանների «Նիդեռլանդերեն-հայերեն»  բառարանի շնորհանդեսը:

Բառարանը պարունակում է շուրջ 10.000 բառ և 5.000 օրինակ, որոնք ընթերցողին հնարավորություն են տալիս բառերը ճիշտ օգտագործել տարբեր իրավիճակներում:

Վարդանյան ամուսիններն այս  բացառիկ  բառարանը կազմել են միասին, սակայն, ցավոք, Նաիրա Վարդանյանը չտեսավ դրա տպագիր օրինակը:

Սերգեյ Վարդանյանը  բառարանը նվիրել է կնոջ  հիշատակին, ով  կյանքից հեռացավ մեկ տարի առաջ:

Բառարանի շնորհանդես առաջիկայում կկազմակերպվի նա  Բելգիայում, սակայն իր պարտքն էր կնոջ հետ ստեղծած համատեղ ստեղծագործական աշխատանքը ներկայացնել հայրենիքում:  

Նշենք, որ  Վարդանյանները Բելգիայում գործող ամենաակտիվ հասարակական կառույցներից մեկի՝ «Արդիան»-ի հիմնադիրներն են: Հիմնադրամի նպատակն հայկականությունը պահպանելն  ու օտարության մեջ գտնվող հայ մանուկներին հայ պահելն է:

 

Հեղինակ՝ 

Անի Հարությունյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее