▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բելաջոյի Գրիշին» մանդատն այլեւս չի հուզում. Նա մեկնում է ԱՄՆ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի քան 14 տարվա օրենսդիրի փորձ ունեցող, անկուսակցական Գրիգորի Մարգարյանն այս անգամ չի մասնակցելու ընտրություններին։ Նա այլեւս չի ցանկանում մանդատի վրա գումար ծախսել։

Լավատեղյակ աղբյուրից իմացանք, որ Բելաջիոյի Գրիշը մտադիր է մեկնել ԱՄՆ, որտեղ հանգիստ կապրի՝ ամեն ամիս այստեղի բիզնեսների եկամուտն ստանալով։ Երկու օր է` փորձում ենք կապվել Մարգարյանի հետ, սակայն մեր զանգելու պահերին նա մշտապես աղմկոտ վայրերում է լինում։ «Ալո, ալո, չի լսվում ձայնը»,- ասում է նա եւ ավարտում դեռ չսկսված խոսակցությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее