ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը մամուլի հաղորդագրություն-հերքում է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Հայտնում ենք, որ զանգվածային լրատվամիջոցներով երեկվանից տարածված այն ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր փեսայի մասնակցությամբ վեճ ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են նաև Գագիկ Բեգլարյանի «թիկնապահները», չի համապատասխանում իրականությանը և ամբողջովին սուտ է»։
Բեգլարյանի եղբոր փեսայի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին տեղեկությունը հերքում են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet