▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Beeline-ը ոտնահարում է «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի առաջնայնության իրավունքը

Beeline ընկերության կողմից բազմիցս հայտարարված «առաջին PR մրցանակաբաշխությունը», որի հովանավորն է տվյալ ընկերությունը, մեղմ ասած բնավ էլ առաջին անգամ չի կազմակերպվում Հայաստանում: Ավելին նման հայտարարությունը կորպորատիվ անպատասխանատվության դրսևորում է:

Դեռևս 2010 թվականի հուլիսի 28-ին «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի կողմից կազմակերպվեց առաջին ազգային «աPRես» PR մրցանակաբաշխությունը: «աPRես»-ը լայն արձագանքի արժանացավ ինչպես տեղական, այնպես էլ արտասահամանյան տարբեր կառույցների կողմից: Մրցանակներ ստացան 5500 տարեկան կոշիկը հայտնաբերող գիտական խումբը, ՀՀ ԱԺ նախագահը, Kill Dim մուլտֆիլմերի շարքը, «Միասին» երիտասարդական շարժումը և բազում այլ կազմակերպություններ ու անհատներ: Ավելին` առաջին հայկական PR մրցանակաբաշխությունը կայացավ և շարունակաբար անցկացվեց ևս մի քանի տարի (առաջիկայում էլ նախատեսվում է անցկացնել մրցանակաբաշխությունը):

Պաշտոնապես հայտարարում ենք, որ Beeline-ի կողմից տարածված ամպագոռգոռ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը և ոտնահարում է «ՓիԱր-ի Զարգացման Հայկական Կենտրոն»-ի առաջնայնության իրավունքը: Հույս ենք հայտնում, որ ավելորդ ճոխացումով հայտարարված և մեկնարկած մրցանակաբաշխությունն ավելի տգեղ հետևանքներ չի ունենա: Իսկ Beeline ընկերությանը խորհուրդ ենք տալիս խուսափել նման կասկածելի եղանակով PR-վելու տարբերակներից:

Ստորև ներկայացված են որոշ հղումներ, որոնք փաստում են «աPRես» PR մրցանակաբաշխության` Հայաստանում առաջինը լինելու հանգամանքը.

news.am

armenpress.am

times.am

nt.am

1in.am

panarmenian.net

«ՓիԱր-ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»

Հանրային կապերի հասարակական կազմակերպություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее