Երգիչ Ալեքս Արթուր Մարգարյանը ներկայացրել իր նոր աշխատանքը:
Asekose.am-ի հետ զրույցում երգիչը պատմել է իր նոր երգի ստեղծման մասին:
Ալեքսի խոսքով իր նոր երգի աշխատանքներով, կարելի է ասել, զբաղվել է միայն ինքը:
«Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը ես եմ, նաև կիթառ եմ նվագում: Ամբողջովին իմ ստեղծագործությունն է, այս դեպքում կարելի է ասել և՛ ստեղծագործողն եմ , և՛ կատարողը: Երգը կոչվում է «My love», փոփ ժանրի ռիթմիկ երգ է՝ իսպանական թեքումով»:
Ալեքսը խոստովանեց, որ իր նոր աշխատանքն արդեն հասցրել է շատ շատերի հավանությանն արժանանալ.
«Երգս կատարել եմ Կրեմլի և «Լուժնիկի»-ի բեմերից, բազմաթիվ ջերմ ու դրական արձագանքներ եմ ստացել: Արդեն հասցրել եմ բազմաթիվ համերգների առաջարկներ և հրավերներ ստանալ»:
Զրույցի վերջում երգիչը նշեց, որ մոտ ապագայում պատրաստվում է ևս ծավալել ստեղծագործական մեծ գործունեություն և, ինչու ոչ, հնարավոր է իր երգն ունենա նաև տեսահոլովակ:
Հեղինակ՝Ա.Հարությունյան
Կարդացեք նաև՝
Նիկոս Վերտիսի «Thelo na me nioseis» երգի կիթառով cover-ը` երգիչ Ալեքսի մատուցմամբ
Ինչպես է երգիչ Ալեքսը Հարութ Փամբուկչյանի հետ կատարում նրա հայտնի երգերից մեկը