▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բայց կներես Գոռ ջան, մենք քո օգնության կարիքն ունենք

Վերջին օրերին համացանցը ողողված է Ռիոյի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանի տան լուսանկարներով։ Տարատեսակ կարծիքներ են հնչում հարցի շուրջ, շատ են քննարկումներն ու արձագանքները: Գոռն ասել էր.

Թող ոչ մեկը չանդրադառնա այս թեմային։ Ես ապրում եմ այնտեղ, որտեղ ինձ դուր է գալիս։ Դա ոչ մեկին չի վերաբերում, դա իմ անձնականն է»:

Ինքը չի ցանկանում իր տան լուսանկարները մնան համացանցում... Բոլորն էլ դա բնական գտան, հարմար գտան՝ չհակաճառել: Եթե մարդը չի ուզում... Բայց ահա այսօր մի հետաքրքիր գրառում եմ կարդում, բոլորից տարբեր: Հետաքրքիր, յուրահատուկ մտածողությունը մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Ու տեղ պիտի տալ, լսելի դարձնել այն կարծիքները, որոնք թեկուզ գերակշիռ մասին դեմ են: Գրառումն ավելի ընդհանրական է, կասեի նույնիսկ՝ շատ հուզիչ: Ի դեպ, գրառում կատարողը նույնպես գյումրեցի է ու ինչքան հասցրել եմ ճանաչել նրան, թասիբով գյումրեցի: Սովորելու շատ բան ունենք նրանից:

Մարկ Անտոնիո

Գոռ ջան, ուրախ ենք, որ դու որևէ մեկի օգնության կարիքը չունես, լավ է: Բայց կներես, Գոռ ջան, մենք քո օգնության կարիքը ունենք, հազարավոր դոմիկաբնակ կարիքավորները քո կարիքը ունեն, որոնց ձայնը լսելի չէ: Իսկ քո ձայնը արդեն լսելի է լինելու, դու օլիմպիական չեմպիոն ես, էնպես որ մի ամաչի, մի թաքցնի և բարձրաձայնի, ասա, Գոռ ջան գոռա, գոռա` հանուն մնացած կարիքավորների:

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее