Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է/Տեսանյութերին ու իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում և ֆեյսբուքյան էջում։
***
«Կոչ եմ անում մեր ժողովրդին՝ ժամը 15։30-ին գալ Բաղրամյան պողոտա, յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է, քանի որ ԱԺ-ում ժամը 16։00-ին խորհրդի նիստ է կայանալու, և մենք մեր խնդիրների կատարմանը պետք է անցենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։ |
Ուղիղ միացում՝ Բաղրամյան պողոտայից. Քաղաքացիները շարունակում են հսկել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկը։ Նրանք վրաններ են տեղադրել ու գիշերել այնտեղ: Ինչպես հայտնում է «Ազգային ճակատ»-ը, վաղ առավոտից բոլորի տրամադրությունը բարձր է ու հաղթական։ ****** *** *** |
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտնում է. «Սիրելիներ, հաղթանակի համար Սրբազան Հայրն ընդամենը 96 ժամ է խնդրել մեզանից։ Այդ ժամանակի մի մասն արդեն անցել է։ Երեկ մենք շատ կարևոր արձանագրումներ ունեցանք։ *** |
«Լուրեր կան, որ Դիլիջանում՝ մանկապարտեզներում և դպրոցներում, ովքեր միանում են պայքարին կամ համակրանք հայտնում, աշխատանքից ազատում են, սպառնում, որ աշխատավարձ չեն վճարի»,- հայտնեց Բագրատ Սրբազանը։ «Եթե նման դեպք կա, ինչը անշուշտ կստուգենք, ուղղակի հանձնում եմ տեղի իրավապահների ուշադրությանը, թող հասկանան՝ մարդկանց ազատ կամքի վրա բռնանո՞ւմ են, թե՞ ոչ»,- ասաց նա։ |
***
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացություններն այսօր պատրաստվում են միջնորդություն ներկայացնել Ազգային ժողովի խորհրդին՝ վաղը կամ մինչև հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ Ազգային ժողովի ուղերձը կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման մասին օրակարգով։ Եթե Ազգային ժողովի խորհուրդը մերժի ընդդիմադիր խմբակացությունների միջնորդությունը, ապա Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30 -ին օրենքի ուժով կգումարավի Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության քարտուղար Արծվիկ Մինասյանն «Ազատության»-ը փոխանցել է, որ ընդդիմությունը ցանկանում է, որ նիստը տեղի ունենա մինչև հունիսի 17-ը, և արտահերթ նիստ նախաձեռնելու համար անհրաժեշտ 27 ստորագրությունների փոխարեն արդեն ունի 32-ը և այժմ պետք է, որ Ազգային ժողովի խորհուրդն այսօր գումարվելիք խորհրդի նիստում ընդունի իրենց առաջարկը։ Ազգային ժողովի խորհրդի մեծամասնությունն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից են, 15 անդամներից միայն 2 են ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակացությունների ղեկավարները։ Եվ դժվար է ասել, արդյոք իշխանական պատգամավորները կհամաձայնեն կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ հրավիրել։ *** |
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը. «Սա պայքար է, որ ունենանք ազգային, անվտանգ, ինքնիշխան պետություն, որտեղ բոլորս նորից կարող ենք ապահով ապրել ու արարել։ |