▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավական է շահարկել աղջկաս դերասանուհի լինելու հանգամանքը և քննադատությունս վերագրել չեղած անձնական շահագրգռության

Խոստացել էի այլևս չանդրադառնալ Դիանա Գրիգորյանի թեմային: Եվ խոստումս կպահեմ, սակայն՝ վերջին պարզաբանումը տալուց հետո: Դիանան տարածել է լուրեր, թե ես իր երեխաներին դեգեներատ եմ կոչել... Նա հեռախոսով խոսելու ընթացքում այնքան էր ճչում ու գոռում, որ ոչինչ չէր լսում, մինչդեռ ասվել է հետևյալը՝ ի պատասխան նրա այն պնդումին, թե ես քննադատում եմ իրեն անձնական շահագրգռություններից ելնելով. ,,Դիանա, անձնական շահագրգռվածությամբ եթե դուք չեք գործում, ինչու՞ եք նկարահանում ձեր երեխաներին... Նկարահանեք ուրիշների երեխաներին ևս...,,: Դեգեներատ բառը հաջորդել է այս նախադասությանը՝ հետևյալ համատեքստում. ,,Դեոգեներատ մի դարձրեք ազգի երեխաներին, մի զոմբիացրեք նրանց,,: Ահա ճշմարտությունը: Դիանան մի հետաքրքիր ,,գոտկատեղից հարված,, հնարք է հորինել, ինչին ժամանակ առաջ էլ դիմեց Հ1-ի մի սերիալային ,,տաղանդ,,՝ կարծելով, որ իմ քնննադատությունների պատճառն այն է, որ աղջիկս, որը դերասանուհի է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Մետաքսյա Սիմոնյանի, Գալյա Նովենցի անվան մրցանակների, Երիտասարդ արվեստագետների հանրապետական փառատոնի դափնեկիր, չի նկարահանվել ,,Հարազատ թշնամի,, կոչվող սերիալում... Չէի կամենա շատ մանրանալ ու ցույց տալ արդեն չափի բոլոր սահմաններն անցած Դիանայի ,,վարքի,, դրսևորումները, սակայն, որպեսզի այլևս հարցեր չլինեն և մեր օրը չլցնենք Դիանա Գրիգորյանով, պարզաբանեմ. Դիանան անձամբ է զանգահարել դստերս, հրավիրել այսպես կոչված քաստինգի, երբ սերիալի նկարահանման աշխատանքները վաղուց էին սկսված և նկարահանված էր տասը սերիա: Հրավիրված են եղել նաև Սունդուկյանի անվան թատրոնի երիտասարդ դերասաններ, նրանց հետ նաև՝ 60-ամյա Գուրգեն Արզումանյանը, 40 տարվա դերասանական ստաժ ունեցող անձնավորությունը, Մետաքսյա Սիմոնյանի որդին: Կեղծ քաստինգի նպատակն է եղել երևութականություն ստեղծել, իբրև թե դերասաններն ընտրվում են... Աղջկաս առաջարկվել է նկարահանվել ընդամենը մեկ սերիայում՝ մոտ 10 րոպե, խաղալով դերասան Արտաշես Ալեքսանյանի ներկայացրած հերոսի մոր դերը: Այսինքն, աղջիկս պիտի նկարահանվեր իրենից 25 տարով մեծ դերասանի մոր դերում... Սա է ճշմարտությունը: Ինչից աղջիկս հրաժարվել էր, որովհետև, փառք Աստծո, պարապ նստած չէ և ինքնադրսևորվելու հնարավորություններ արվեստում շատ ունի...
Հետևաբար, բավական է շահարկել իմ աղջկա դերասանուհի լինելու հանգամանքը և իմ քննադատությունները վերագրել ինչ-որ չեղած անձնական շահագրգռությունների: Հա, որպեսզի միայն աղջիկս չդառնա իմ ,,անձնական շահագրգռությունների,, պատճառը, հիշեցնեմ, որ տղաս էլ ավարտել է կինոռեժիսուրայի ֆակուլտետը: Թող այսուհետև էլ Դիանան և մյուսները ասեն, թե քննադատում եմ, որովհետև տղաս չի նկարահանում այդ սերիալները, իսկ նա ուղղակի երազում է նկարահանել Դիանայի սցենարներով սերիալները...
Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են ճշմարտությունը, ովքեր ցանկանում են, որ մեր սերիալային մշակույթը մի քայլ առաջ գնա, ինչպես եղավ ռուսական սերիալային կինոյում, ինչը, հավատացեք, վատ մշակութաբանական երևույթ չէ:
Շնորհակալություն եմ հայտնում նաև Դիանա Գրիգորյանին, նա օգնեց ինձ հասկանալու մեկ անգամ ևս, որ ես ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը և պիտի գնամ միշտ առաջ:

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

 


Արվեստագետ  Լևոն Մութաֆյան-սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանի վեճի մասին` ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее