Իսպանիայում ապրող ընկերս ինձ համոզում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի և Թուրքիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Արդա Թուրանն ազգությամբ հայ է:
Ու իբրև փաստ է բերում այն, որ Արդան եղել է Երուսաղեմի թագավոր Բալդուին I Բուլոնցու՝ ազգությամբ հայ կինը, որ Սամոսատի հայ իշխան Թորոսի դուստրն էր՝ Եդեսիայի առաջին կոմսուհին: Հետագայում այդ անունով կոչել են նաև տղամարդկանց:
Որքան էլ փաստեր ներկայացնեմ, որ Արդա անունով գյուղ կա Ռուսաստանում, ու գետեր Բուլղարիայում ու Հունաստանում, Բարսելոնայի երկրպագու ընկերս շարունակում է ինձ համոզել, որ Թուրքիայում ապրողին Արդա անունով չէին անվանակոչելու աշխարհագրական նախասիրությունից ելնելով, այլ դա անելու էին ազգային հիշողությունն ու պատմությունը թեկուզ թաքուն վառ պահելու նկատառումով:
Ու որքան էլ հավատս չի գալիս, միշտ ընկերոջս եմ տալիս մեր վեճի հաղթանակը ու մտածում եմ, որ երբեմն հորինված պատմություններ են լինում, որ հաճելի են թվում:
Արսեն Մաթևոսյան
Ստորև ներկայացված մանրանկարում՝ Երուսաղեմի հայ թագուհի Արդայի մուտքը մենաստան